Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ստրասբուրգն էլ դարձրին «բազար»

Ստրասբուրգն էլ դարձրին «բազար»
02.10.2013 | 17:42

Քաղաքական ամբիոնը Հայաստանում այնքան է արժեզրկվել, որ հաճախ քաղաքական գործիչները չեն էլ զգում, թե կոռեկտության սահմանը որտեղ է ավարտվում: Ընդդիմադիր լինի, թե իշխանություն ներկայացնող մեկը, պիտի նախևառաջ պատասխանատվություն ունենա, ներսում` իր իսկ անձի, իսկ դրսում, նախևառաջ, սեփական երկրի վարկանիշի համար: «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում միջազգային ամբիոնն օգտագործում է շուկայի մակարդակի խոսակցությունների համար` վարկաբեկելով և´ երկիրը, և´ երկրի նախագահին, և´ սեփական կուսակցությունը: Չեմ պատկերացնում, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որևէ ադրբեջանցի գործիչ միջազգային ամբիոնից շուկայական մակարդակի էժանագին մեղադրանքներ կարող էր հղել Իլհամ Ալիևի հասցեին: Մեր որոշ ընդդիմադիրներ պետք է ի վերջո հասկանան, որ, սեփական վարկանիշը բարձրացնելու դարդով տապակվելուց առաջ, լավ կանեն մտածեն, որ դրսում երկրի գործող նախագահին անհարմար վիճակի մեջ դնելիս, երկրի դիրքերն են թուլացնում: Ի վերջո, ամեն ինչին ձև կա, ու եթե քաղաքական գործիչը չի տարբերակում որտեղ ինչ ասի, քաղաքականության մեջ նրա գոյության փաստը կասկած է հարուցում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ